Նախաբան
Այս գիրքը հանդիսանում է Իսլամի ընկալման հակիրճ ուղեցույցը:
Այն բաղկացած է երեք գլուխներից:
Առաջին գլուխ. «Իսլամական ճշմարտության որոշ վկայություններ» –ը պատասխանում է մի քանի կարևոր հարցերի, ինչպիսիք են.
• Արդյո՞ք , իրապես Ղուրանը հանդիսանում է Աստծո գրական խոսքը, որը Նա հայտնել է
• Արդյո՞ք Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն)1 հանդիսանում է Աստծո իրական մարգարեն:
• Արդյո՞ք Իսլամը հանդիսանում է Աստծո
կրոնը:
Տվյալ գլուխը նշում է վեց տիպի վկայություն.
1) Սուրբ Ղուրանի Գիտական Հրաշքները. Տվյալ հատվածը պատկերազարդ քննարկում է վերջերս հայտաբերած գիտական փաստերը, որոնք նշել է տասնչորս դար առաջ հայտնած Սուրբ Ղուրանը:
2) Մեծ մարտահրավեր ներկայացնելու Սուրբ Ղուրանի գլուխներին համապատասխան մեկ գլուխ. Ղուրանի մեջ Աստված մարտահրավեր է նետում մարդուն,
ներկայացնել Ղուրանի գլուխներին համապատասխան մեկ գլուխ: Ղուրանի հայտնության ժամանակից, տասնչորս դար ի վեր, մինչ օրս, ոչ ոք ի վիճակի չէ ընդունել այս մարտահրավերը, չնայած փաստի, որ Ղուրանի ամենափոքր գլուխը (գլուխ 108) բաղկացած է միայն տաս բառից:
3) Իսլամի Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) Գալստյան Աստվածաշնչյան Մարգարեությունները. Այս հատվածը քննարկում է Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) գալստյան Աստվածաշնչյան մարգարեությունները:
4) Ղուրանական տարբերակները, որոնք նշում են հետագայում տեղի ունեցող ապագա իրադարձությունները. Ղուրանը նշում է ապագա իրադարձություններ, որոնք տեղի են ունենում հետագայում, օրինակ Պարսիկների հանդեպ Հռոմեացիների հաղթանակը:
5) 5. Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ներկայացրած հրաշքները. Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) ներկայացրել է շատ հրաշքներ, որոնց ականատես են եղել շատերը:
6) Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) Պարզ Կյանքը. Այս պարզորեն նշում է, որ Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) կեղծ մարգարե չէր, ով հայտնեց մարգարեությունը իշխանություն, հզորություն և նյութական բարիք ստանալու նպատակով: Այս վեց վկայություններից մենք եզրահանգում ենք, որ
• Ղուրանը պետք է որ հանդիսանա Աստծո խոսքը, որը Նա է հայտնել:
• Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) իրոք մարգարե է, ում ուղարկել է Աստվածը:
• Իսլամը իրոք հանդիսանում է Աստծո կրոնը: Եթե մենք ցանկություն ենք հայտնում գիտակցել, թե արդյոք կրոնը հանդիսանում է իրական թե կեղծ, մենք չպետք է հիմնվենք մեր զգացմունքների, զգացողությունների կամ սովորույթների վրա: Հակառակը, մենք պետք է հիմնվենք մեր բանականության և
գիտակցության վրա: Երբ Աստված ուղարկեց մարգարեներին, Նա նրանց աջակցեց հրաշքներով և վկայությամբ, որը ապացուցեց, որ նրանք Աստծո
ուղարկած իրական մարգարեներն էին և ուստի կրոնը , որը նրանք բերեցին, ճշմարիտ է: Երկրորդ գլուխ. «Իսլամի որոշ առավելությունները» նշում է
այն առավելությունները, որոնք Իսլամը ներկայացնում է անհատներին, օրինակ.
1) Հավերժ Դրախտի Դուռը
2) Դժոխքի Կրակի Փրկությունը
3) Իրական երջանկությունը և ներքին խաղաղությունը
4) Բոլոր նախկին մեղքերի թողությունը

Երրորդ գլուխ «Ընդհանուր տեղեկություն Իսլամի մասին»,
ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ, ուղղում է որոշ
թյուրիմացությունները և պատասխանում է որոշ ընդհանուր հարցերի,
ինչպիսիք են.
● Ի՞նչ է ասում Իսլամը ահաբեկչության մասին:
● Ո՞րն է կնոջ դիրքը Իսլամում: